Կույրը կույրին ասաց.
-Ես առաքյալ եմ սրատես,
ե՛կ, առաջնորդ ընտրիր ինձ`
Տեր Աստծո մոտ տանեմ քեզ...
Եվ ձեռք ձեռքի՝ երկու կույր
գնում էին Աստծուն հյուր։
Նրանց դիմաց լո՜ւռ, անխո՜ս,
սպասում էր մի խո՜ր փոս:
Երկուսով էլ մեջն ընկան.
այդպես տխուր ավարտվեց
երկու կույրերի ճամփան...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
«Առակներ»